«Wikileaks-ում իմ անունն էլ է տրվել. Չի կարելի գլխի վրա շուռ տալ իրավիճակը». lrasgir.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Wikileaks-ում իմ անունն էլ է տրվել. Չի կարելի գլխի վրա շուռ տալ իրավիճակը». lrasgir.am

Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալայանը սպասում է, որ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին մեղադրանք առաջադրելու գործով նաև իրեն են հրավիրելու Հատուկ քննչական ծառայություն՝ հարցաքննության: Wikileaks-ի հայտնի փաստաթուղթում, որի հիման վրա Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար, նաև Կիմ Բալայանի անունն է հիշատակվում, թե նա համագործակցել է իշխանությունների հետ:

Lragir.am-ի հարցին ի պատասխան, թե նախագահական նստավայրից ՍԴ անդամների վրա ի՞նչ ճնշումներ էին գործադրվում այդ օրերին, Կիմ Բալայանը պատասխանեց. «Այդ հարցով ես չեմ կարող անկողմնակալ լինել: Քննություն է գնում, Wikileaks-ում իմ անունն էլ է տրվել, որ ես իբրև համագործակցել եմ իշխանության հետ: Ես դեռ չեմ ուզում այդ մասին խոսել, որովհետև չեմ բացառում, որ ինձ էլ քննության կկանչեն»:

Ըստ Կիմ Բալայանի՝ իրականությունը խեղաթյուրվել է: «Միայն մի բան կարող եմ ասել՝ չի կարելի գլխի վրա շուռ տալ իրավիճակը»,- հավելեց նա:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:



Նման նյութեր