Condé Nast Traveler ամսագրի ընթերցողների շրջանում անցկացված հարցման հիման վրա կազմվել է աշխարհում ամենահյուրընկալ և ամենաանհյուրընկալ քաղաքների վարկանիշը:
Ամենահյուրընկալ քաղաքների ցուցակում առաջին տեղն է գրավել ԱՄՆ-ի Չարլսթոն քաղաքը: Երկրորդ տեղում է Ավստրալիայի Սիդնեյ քաղաքը, իսկ երրորդը` Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինը: Հնգյակը եզրափակում են Նոր Զելանդիայի Քուինսթաունը և ԱՄՆ-ի Փարկ Սիթին:
Ամենաանհյուրընկալ քաղաքների վարկանիշում առաջատարն է ԱՄՆ-ի Նյուարք քաղաքը, որն անվանում են «ամենատխուր վայրը, որտեղ երբևէ եղել ենք»: Երկրորդ տեղում է Մեքսիկայի Տիխուանան, որը ունի «ոչ անվտանգ» և «կեղտոտ» վայրի համբավ: Երրորդ տեղում է ԱՄՆ-ի Օքլենդ քաղաքը, որը հայտնի է իր սարսափելի վայրերով:
Անհյուրընկալ քաղաքների թոփ-10-ում նաև տեղ են գրավել Ատլանտիկ Սիթին (ԱՄՆ), Կարակասը (Վենեսուելա), Մապուտուն
(Մոզամբիկ), Դեթրոյթը (ԱՄՆ), Լագոսը (Նիգերիա) և Դոհան (Քաթար):