Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վալերի Պողոսյանի առեղծվածը.
Վալերի Պողոսյանն ասում է, որ «իրեն ոչ ոք չի ճնշել, ինքը Արմեն Գևորգյանի հետ երբեք չի հանդիպել, իր եղբայրը երբեք իրեն չի ասել, թե ինչպիսի վճիռ կայացնի» ու պատկերացնում եք, չէ՞, որ սա շատ բացասական է անդրադառնալու հանրային ընկալման վրա:
Սասուն Խաչատրյանի ասելով՝ «նախաքննությամբ հիմնավորվել է, որ Արմեն Գևորգյանը արդարադատությանը խոչընդոտել է` մեկ այլ պաշտոնյայի հետ միասին (էդ «մեկ այլ» պաշտոնյան Պողոսյանի եղբայրն է ամենայն հավանականությամբ)»: Հիմա Պողոսյանն, ով բավականին փորձառու իրավաբան, սահմանադրագետ է ասում է, որ «ես չեմ ասել ինձ ճնշել են, ես ցուցմունք եմ տվել, որը ՀՔԾ-ն նման ձևով է մեկնաբանում»:
Պարզ ա, չէ՞, որ Սասուն Խաչատրյանն իրա մոնոտոն ձայնով ու արդեն ակնհայտ ոչ պրոֆեսիոնալիզմով Մարտի 1-ի գործի ամբողջական բացահայտումը վարի տալու լուրջ հայտ ա ներկայացնում: Երեկվա հարցազրույցն էլ եմ դիտել, նախորդն էլ ու այսօրվա Վ.Պողոսյանի հարցազրույցն էլ գումարելով նախորդ երկուսին ես շատ խիստ մտահոգված եմ Մարտի 1-ի գործի բացահայտման ճակատագրով: Ես ինձ համարում եմ տվյալ գործի բացահայտման ՈՒՂՂԱԿԻ շահառու ու, եթե տվյալ մարդու ոչ պրոֆեսիոնալիզմի պատճառով էս գործով պատժից խուսափեն դրա առանցքային պատասխանատուները (Քոչարյանի գլխավորությամբ), ուրեմն՝ իմացեք, որ դրանում Սասուն Խաչատրյան անուն-ազգանունն ունի իր ուրույն տեղը:
Ի դեպ, Սասուն Խաչատրյանը 2008-ին դատախազ է աշխատել ու այսօրվա էդ լիքը բերանով ասած` «այո` սահմանադրական կարգը տապալվել է» բառակապակցությունն ասելիս առաջինը պետք է իրեն հարցնի իսկ ինքն ինչի չէր դրա մասին բարձրաձայնում այն ժամանակ, երբ դատախազությունը անմեղ մարդկանց դատապարտում էր:
Հ.Գ. Պողոսյանը խոսել է նաև իր անվտանգության խնդրի մասին, որը նմանատիպ հնչեղության քրեական գործերի պարագայում ուղղակի Այբբուբենի նշանակություն ունեն: Անկախ նրանից, թե ով է պոտենցիալ վտանգ սպառնացողը, կամ արդյոք պետությունը ունակ է նմանատիպ վտանգը չեզոքացնել միևնույն է՝ էդ անուն-ազգանունը չպետք է հրապարակվեր նախաքննության փուլում, բայց քանի որ Սասունը պետք է հասարակությանը բավարարելու համար մի նորություն ասեր ու ասեց»:
Վալերի Պողոսյանի առեղծվածըՎալերի Պողոսյանն ասում է, որ «իրեն ոչ ոք չի ճնշել, ինքը Արմեն Գևորգյանի հետ երբեք չի…
Gepostet von Narek Samsonyan am Montag, 6. August 2018