«Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ն գնացին ՀՀՇ-ի ու ՀՀԿ-ի՝ նեղ-կուսակցական ճանապարհով»
Advertisement 1000 x 90

«Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ն գնացին ՀՀՇ-ի ու ՀՀԿ-ի՝ նեղ-կուսակցական ճանապարհով»

Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ն լայն հանրային օրակարգ և հանրային դաշինք ստեղծելու փոխարեն գնացին ՀՀՇ-ի ու ՀՀԿ-ի՝ նեղ-կուսակցական ճանապարհով։

Նրանց համար իշխանությունը պահպանելու փաստորեն միակ տարբերակը հանրությանը դիլեմայի առջև կանգնեցնելն է՝ կամ մենք ենք մնում, կամ գալիս են “հակահեղափոխականները”՝ արդեն Քոչարյանի գլխավորությամբ։

Սա փաստորեն կամ-կամի ճանապարհն է։ Սա ոչ թե ինչ-որ բանի կողմ լինելու վրա է կառուցված, այլ «դեմ» լինելու։

Եթե դեմ եք ՀՀԿ-ին (ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին, ․․․), պետք է քվեարկեք ՔՊ-ի համար, այլընտրանք չկա։

Նման դեպքում չի կարող այլ տարբերակ լինել, քան փոխադարձ ատելության մթնոլորտի ստեղծումը։ Երկու կողմերի համար էլ դա միակ տարբերակն է դառնում։

Այն ատելության մթնոլորտը, ինչը հիմա տիրում է, քաղաքական օրակարգի բացակայության հետևանքն է։ Ինչպես պրիմիտիվ հասարակարգերում քաղաքականությունն անձնավորվում է։

Ատելության մթնոլորտը գնալով ավելի է թեժանալու ու գարնանն իր գագաթնակետին է հասնելու»։

Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ն լայն հանրային օրակարգ և հանրային դաշինք ստեղծելու փոխարեն գնացին ՀՀՇ-ի ու ՀՀԿ-ի՝ նեղ-կուսակցական…

Gepostet von Stepan Danielyan am Montag, 6. August 2018



Նման նյութեր