Մարդու հետ խոսող ռոբոտներ (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Մարդու հետ խոսող ռոբոտներ

Պեկինում (Չինաստան) տեղի է ունեցել World Robot Conference 2016 ցուցահանդեսը, ուր ներկայացվել են գերժամանակակից, սովորական մարդուց չտարբերվող հումանոիդ ռոբոտներ, հաղորդում է CCTV News-ը:

Տեղեկատվության համաձայն՝ ներկայացված ռոբոտները կարողանում են հասկանալ մարդկային լեզուն և դիմախաղի առանձնահատկությունները:

Ջիա Ջիա անունով ռոբոտը ցուցահանդեսի ժամանակ շփվել է մարդկանց հետ, պատասխանել է նրանց հարցերին։ Ներկաներից մեկը նրան հարցրել է՝ «Ի՞նչ կարող ես անել դու»։ Ի պատասխան աղջիկ ռոբոտն ասել է՝ «Կարող եմ խոսել քեզ հետ։ Կարող եմ տարբերակել դեմքեր, իմանալ իմ առաջ կանգնած մարդու տարիքը, սեռ, ինչպես նաև հասկանալ դիմախաղը»։