«Հայրենիքը երախտապարտ է»
Advertisement 1000 x 90

«Հայրենիքը երախտապարտ է»

Facebook-յան օգտատեր, պատմաբան Վահե Անթանեսյանի գրառումը իր միկրոբլոգում. «Նկարն արված է Կարսի բերդում: Թուրքիայի հանրապետության տարածքում ամենուր նման գրություններ կհանդիպեք («Հայրենիքը երախտապարտ է»,– խմբ.), պետական դրոշներ… Թուրքերը գիտեն երախտագետ լինել իրենց փրկիչներին…

Իսկ մեզ մո՞տ… Առաջին հանրապետության իրական ստեղծողն ու արևելահայությանը եղեռնից փրկողը Արամ Մանուկյանը եղավ… Մի արձան անգամ չունենք Արամի պատվին կանգնեցված… Միայն Երևանում մի խղճուկ, փոքրիկ փողոց է անվանակոչված նրա անվամբ…

Նրա տունը ավերակ վիճակում է, ոչ ոք հոգ չի տանում այն վերանորոգելու, թանգարանի վերածելու…

Մինչդեռ ամեն օր մի նոր եկեղեցի ենք նախագծում, սարքում…

Ի դեպ, Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը իր հայրենիքը փրկեց ոչ թե մզկիթ սարքելով ու նամազ անելով, այլ հրով ու կռվով…»:



Նման նյութեր