Ինտերնետում հայտնվել է MMA մենամարտերի Ուզբեկստանի չեմպիոն Ջամշիդ Կենժաևի սպանության տեսագրությունը, որը տեղի է ունեցել Տաշքենդի «Աուրում 898» գիշերային ակումբում: Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 9-ին:
25-ամյա Կենժաևին նրա իսկ դանակով սպանել են գիշերային ակումբի անվտանգության աշխատակիցները: Կոնֆլիկտը սկսվել է այն բանից հետո, երբ չեմպիոնը ցանկացել է ակումբի տարածք զենք մտցնել, իսկ անվտանգության ծառայողները թույլ չեն տվել:
Տեսագրությունում երևում է, որ ծեծկռտուքի մասնակիցներից մեկը դանակը խլել է Կենժաևից և նրա սրտին մի քանի հարված հասցրել: