Անցյալ ամիս Քայլի Ջեները հայտնվել էր Forbes ամսագրի շապիկին որպես աշխարհում ամենաերիտասարդ ձեռնարկատեր՝ 900 միլիոն դոլար կարողությամբ, որը նա ձեռք է բերել կոսմետիկայի բիզնեսով։
Երեկ Քայլին նշել է իր 21 ամյակը և տոնել է ծննդյան օրը քույրերի և մտերիմ ընկերուհիների հետ։ Քայլիի բոլոր բաժանորդներին մի հարց էր հուզում. ի՞նչ են նրան նվիրել։
Ստացված նվերների մանրամասներով աղջիկը կիսվել է Snapchat-ում։ Նրան առաջինը շնորհավորել է ընկերը՝ 26-ամյա ռեփեր Թրեվիս Սքոթը։ Նա նրան շքեղ վինտաժային սպիտակ ավտոմեքենա է նվիրել։
Ընկերներից մեկը նրան պինգ–պոնգի վարդագույն սեղան է նվիրել, որի վրա մեծ տառերով գրված է եղել աղջկա անունը և 21 թիվ:
Իսկ Քրիս Ջեները իր դստերն ուրախացրել է կոսմետիկայի համար նախատեսված հսկայական քեյսով, որ շատ բաժանորդներ սկսել են կատակել, թե այդտեղ Քայլին իր միլիոնները կարող է պահել։
Բայց ամենից շատ քայլին ուրախացել է այն հնարավորության համար, որ կարող է ժամանակ անցկացնել իր սիրելի ընտանիքի և փոքրիկ դստեր՝ Սթորմիի հետ։