Samsung-ը Galaxy S8-ի մշակումը հետաձգել է Note 7-երի պայթյունների վարկածների հետաքննության պատճառով
Advertisement 1000 x 90

Samsung-ը Galaxy S8-ի մշակումը հետաձգել է Note 7-երի պայթյունների վարկածների հետաքննության պատճառով

Հարավկորեական Samsung ընկերությունը հետաձգել է Galaxy S8 նոր սմարթֆոնի մշակումը Note 7-երի պայթյունների վարկածների հետաքննության պատճառով. մշակողները մինչ այժմ չեն կարողանում բացահայտել միջադեպերի պատճառները: Այդ մասին գրում է The Wall Street Journal հրատարակությունը՝ վկայակոչելով մշակողների խմբի մի աղբյուր:

«Ընկերությունը մշակումը դադարեցրել է երկու շաբաթով եւ ինժեներներին ուղարկել՝ պարզելու Galaxy Note 7-ի անսարքությունների պատճառները»,-գրում է թերթը:

Փորձագետների կարծիքով՝ պայթյունների պատճառը կարող է լինել մարտկոցի աշխատանքը կարգավորող ծրագրային ապահովումը, ասված է WSJ-ի հաղորդագրության մեջ:

168.am