«Ինչպիսի՞ իշխանությանը սատարել անթաքույց կամ քողարկված»
Advertisement 1000 x 90

«Ինչպիսի՞ իշխանությանը սատարել անթաքույց կամ քողարկված»

Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչպիսի՞ իշխանությանը սատարել անթաքույց կամ քողարկված

-Ժողովրդավարական ճանապարհով իշխանության եկած,
-Ժողովրդավարություն կառուցելու անկեղծ ցանկություն ունեցող,
-Քննադատություն հանդուրժող,
-Բազմակարծություն ընդունող և խթանող,
-Պրագմատիկ քաղաքական որոշումներ կայացնող (այսպիսի որոշումները շատ հաճախ խիստ ոչ պոպուլյար են լինում),
-Պոպուլիզմից խուսափող,
-Արտաքին քաղաքական հստակություն ունեցող,
-Պետության պոզիտիվ և նեգատիվ պարտավորությունների կատարմանը խստագույնս հետևող,
-Մասնագիտական որակներ ունեցող,
-Քաղաքական ինտրիգներից և արկածախնդրություններից պետությունը զերծ պահող,
-Թվերով մանիպուլյացիա չանող:

Հիմա ինքներդ ձեր մոտ առաջացած հարցին պատասխանեք, արդյո՞ք այս կառավարությունը համապատասխանում է վերոգրյալ չափորոշիչներին, թե՞ ոչ: Վստահ եմ՝ երկար մտածելու կարիք չի լինի հարցին պատասխանելու համար»:

Ինչպիսի՞ իշխանությանը սատարել անթաքույց կամ քողարկված-Ժողովրդավարական ճանապարհով իշխանության եկած,-Ժողովրդավարություն…

Gepostet von Narek Samsonyan am Sonntag, 12. August 2018



Նման նյութեր