Լոռու մարզի Ախթալա քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում, օգոստոսի 12-ին, երկարամյա դադարից հետո՝ զանգը ղողանջել է:
Ինչպես հաղորդում է AnalitikaUA.net կայքը, այս մասին տեղեկացրել է Տեր Հեթում քահանա Թարվերդյանը:
Քահանան օրն անվանել է պատմական և շնորհակալություն է հայտնել Պետրոսյան և Մկրտչյան ընտանիքներին, ինչպես նաև Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանին և նրա տեղակալ Դավիթ Մկրտչյանին:
Ուկրաինահայ մեկենասները 2017 թվականի աշնանը Լոռու մարզի Ախթալա քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցուն նվիրել են հնագույն զանգ:
Ուկրաինայի հայերի միությունը ակտիվ աշխատանքներ է իրականացնում ազգային պատմական արժեքների տարածման ուղղությամբ: