Ինդոնեզիայում երկրաշարժից զոհվածների թիվը հասել Է 436-ի
Advertisement 1000 x 90

Ինդոնեզիայում երկրաշարժից զոհվածների թիվը հասել Է 436-ի

Ինդոնեզիայի Լոմբոկ կղզում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի զոհերի թիվը հասել Է 436-ի: Այդ մասին, ինչպես հաղորդել Է Detik լրատվական պորտալը, օգոստոսի 13-ին հայտնել են տարերային աղետների կանխման ազգային գործակալության ներկայացուցիչները:

Ստացված տվյալների համաձայն՝ վերքեր Է ստացել ավելի քան 1,3 հազար մարդ, նրանց կեսը ծանր վիրավորներ են, նշում են պաշտոնական ներկայացուցիչները:

Առավել մեծ թվով զոհեր են գրանցվել կղզու հյուսիսային մասում:

Շաբաթ օրը The Straits Times թերթը, վկայակոչելով նույն այդ գործակալությունը, հայտնել Էր 387 զոհվածների մասին:

Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տեղեկատվությամբ՝ օգոստոսի 5-ին Լոմբոկ կղզում տեղի Է ունեցել 6,6 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվում Էր Մատարամ քաղաքից 49 կմ հյուսիս-արեւելք ընկած շրջանում: Օջախը 10 կմ խորության վրա Էր: Իշխանությունները նախազգուշացրել Էին ցունամիի սպառնալիքի մասին, որը օգոստոսի 6-ին հանվել Է: Մոտավորապես 300 հազար տեղացի բնակիչներ հարկադրված են եղել լքել իրենց տները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Նման նյութեր