Իսպանիայում ավելի քան 300 մարդ է տուժել համերգի ժամանակ հարթակի փլվելու պատճառով
Advertisement 1000 x 90

Իսպանիայում ավելի քան 300 մարդ է տուժել համերգի ժամանակ հարթակի փլվելու պատճառով

Իսպանիայի Վիգո քաղաքում (Գալիսիայի ինքնավար հանրակցություն) ավելի քան 300 մարդ Է օգնության դիմել համերգի ժամանակ փայտե հարթակի փլվելուց հետո: Այդ մասին օգոստոսի 13-ին հայտնել Է EFE գործակալությունը՝ վկայակոչելով տարածաշրջանային իշխանություններին:

Նրա տեղեկատվության համաձայն, ինը մարդ, այդ թվում՝ երկու անչափահաս, տեղափոխվել են հիվանդանոց: Միջադեպը տեղի Է ունեցել մոտավորապես կեսգիշերին՝ սպորտի եւ մշակույթի փառատոնի շրջանակներում կազմակերպված համերգի ընթացքում: Ավելի վաղ տեղեկացվել Էր, որ տեղի ունեցածի հետեւանքով զոհեր չկան:

Իրավապահ մարմինները սկսել են պատահարի հետաքննությունը: Չի բացառվում, որ հարթակը փլվել Է հանդիսականների չափազանց մեծ քաշի պատճառով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Նման նյութեր