Պատմության մեջ մեծագույն երգչուհին մահամերձ է
Advertisement 1000 x 90

Պատմության մեջ մեծագույն երգչուհին մահամերձ է

Ամերիկացի երգչուհի Արետա Ֆրանքլինը մահամերձ Է: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է կինոքննադատ Ռոջեր Ֆրիդմանը Showbiz 411 պորտալի իր սյունակում:

Նրա խոսքով՝ «սոուլի» 76-ամյա «թագուհին» լուրջ հիվանդ Է: Ընտանիքը հավաքվել Է նրա անկողնու մոտ: Արտիստուհու մերձավորները երկրպագուներին խնդրում են աղոթել նրա համար:

2010 թականին Ֆրանքլինի մոտ քաղցկեղ են ախտորոշել: Նրա վերջին ելույթը կայացել Է 2017 թվականի նոյեմբերին ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հիմնադրամի համար, որը հիմնել Է երգիչ Էլթոն Ջոնը:

Արետա Ֆրանքլինն առաջին կինն Է, որի անունը հայտնվել Է Ռոք-ն-ռոլի փառքի սրահում: 2008 թվականին Rolling Stone հանդեսը նրան ճանաչել Է պատմության մեջ մեծագույն երգչուհին: