Մասնագետի խորհուրդները՝ ժամանակակից սարքավորումներով մազահեռացում կատարելու հետ կապված. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Մասնագետի խորհուրդները՝ ժամանակակից սարքավորումներով մազահեռացում կատարելու հետ կապված. life.panorama.am

Անցանկալի մազերի հեռացումը մեր օրերում հատկապես աղջիկներին ամենահուզող խնդիրներից մեկն է: Life.panorama.am-ը այս թեմայի շուրջ լսել է «Հելիոս» բժշկական կենտրոնի կոսմետոլոգ՝ Աննա Ավետիսյանի մասնագիտական խորհուրդները:

Մեր օրերում մազահեռացման տարբերակները բազմազան են, և այդ իսկ պատճառով երբեմն դժվար է լինում ընտրել դրանցից լավագույն տարբերակը: Ժամանակակից տեխնոլոգիաների առկայության պարագայում, որոնք են ամենաարդյունավետ միջոցները:

Անցանկալի մազերից ազատվելու տարբերակները մեր օրերում իսկապես, որ բազմազան են և ելնելով մեր տարիների փորձից՝ կարող ենք վստահությամբ հավաստել, որ լավագույն արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է օգտվել միայն նորագույն՝ վերջին սերնդի սարքավորումներից, որոնք ապահով են, արդյունավետ և իհարկե անցավ։ Կարևոր է նախապես ճշտել անհրաժեշտ ցուցումները, հակացուցումները, ազդեցությունն ու արդյունավետությունը։ Անշուշտ, կարևոր է նաև մասնագետի համապատասխան կրթությունը, վերապատրաստումներն ու փորձառությունը։ Անցանկալի մազերի անցավ և արդյունավետ հեռացումը խնդիր է, որը մշտապես փորձում է լուծել ժամանակակից էսթետիկ բժշկությունը: Գիտության այս ճյուղում ներկայում տեղի է ունենում իրական հեղափոխություն՝ շնորհիվ ապարատային էպիլացիայի նոր սերնդի տեխնոլոգիայի ներմուծման. «Առանց ցավի, առանց մազի» (Pain-Free, Hair-Free) պրոցեդուրան կատարյալ անցավ է:

Այս հարցում, թերևս բացի ցանակալի արդյունքից ամենակարևորը առողջությանը վնաս չհասցնելն է: Կան բազմաթիվ կարծիքներ, թե լազերային էպիլյացիան, ֆոտոէպիլյացիան, էլոսը կարող են առողջական լուրջ խնդիրների պատճառ դառնալ՝ ընդհուպ մինչև առաջացնելով քաղծկեղ: Որքանով են այս կարծիքները համապատասխանում իրականությանը:

Քանի որ վերը նշված մազահեռացման տեխնիկաները տեղային ազդեցություն են ունենում և այն էլ միայն մաշկի վրա և ազդում են որոշակի խորությամբ, մենք միջամտության ժամանակ աշխատում ենք բացառապես մաշկի հետ, հետևաբար ոչ մի այլ հյուսվածք չի ենթարկվում թերմոլիզի՝ գերտաքացման։ Իհարկե, այցելուների հարցերի շարանը շատ բազմազան է, դրանց գրագետ պատասխանների համար ցանկալի է դիմել համապատասխան մասնագետի։ Նշենք նաև, որ առողջական որոշակի խնդիրների դեպքում, լազերային մազահեռացման անհրաժեշտ է դիմել միայն տվյալ մասնագետի թույտվությամբ։

Հակացուցումներոր դեպքերում է արգելված լազերային էպիլացիան

մաշկային հիվանդությունների սուր և խրոնիկական փուլեր

էնդոկրին հիվանդություններ

հերպեսի ակտիվ փուլ

վարակիչ հիվանդություններ

մաշկի չարորակ նորագոյացություններ

էպիլեպսիա

հղիություն

Ի դեպ՝ կխնդրեմ նշել մազահեռացման վերոնշյալ տարբերակները ինչո՞վ են միմյանցից տարբերվում, որո՞նք են դրանց առավելություններն ու թերությունները:

Լազերայի  մազահեռացման տեսակները տարբերվում են տարբեր հատկանիշներով, նշենք դրանցից մի քանիսը.

Լազերայի ալիքի երկարությամբ

Ճառագայթի ուժգնությամբ

Ապահովությամբ

Սարքի գլխիկների հասանելիությամբ

Նշված, ո՞ր միջոցը կարող է թույլ տալ վերջնականապես ազատվել անցանկալի մազերից: Քանի՞ այցելություն է պահանջվում դրա համար, և արդյոք այս պարագայում նշանակություն ունի մարդու անհատական տեսակը:

Հստակ կարող ենք ասել, որ լազերային մազահեռացման սարքավորումը, որն ապահովում է ալիքի 810-820նմ երկարություն, այսօր ամենանախընտրելին և արդյունավետն է։ Այն ապահով է մաշկի բոլոր տեսակների համար, չունի սեզոնային սահմանափակում։ Այցելությունների քանակը՝ 6-12 անգամ, ամիսը 1 հաճախականությամբ, իհարկե, կախված է նաև մազի գույնից և որակից։

Այսօր բավականին մեծ տարածում ունեն նաև քսուկով դեպիլյացիան: Դրանց պարունակության մեջ քիմիական բաղադրիչներ կա՞ն, և որքանով են դրանք անվտանգ առողջության համար:

Անշուշտ մազահեռացման բիո տարբերակները հայտնի են դեռևս հնագույն ժամանակներից և ժամանակի հետ ապացուցել են իրենց անվնաս լինելը, բացառությամբ, իհարկե, մաշկի վրա ալերգիկ ազդեցությունը։

Եթե առաջ մազահեռացման ցանկություն հիմնականում կանայք էին ունենում, ապա այսօր դրանց շարքում են նաև տղամարդիկ: Այսօր տոկոսային ի՞նչ հարաբերակցությամբ են տղամարդիկ և կանայք հաճախում մասնագետի մոտ՝ մազահեռացման նպատակով: Եվ ինչի հետ եք կապում այս փաստը, որ տղամարդիկ մեր օրերում մեծ նշանակություն են տալիս այս իմաստով հիգիենայի պահպանմանը

Տղամարդիք ևս ցանկանում են լինել գեղեցիկ և խնամված, ազատվել անցանկալի մազերի բարդույթից և անհարմարությունից։  Մենք ապրում ենք 21-րդ դարում, երբ  ժամանակակից մտածողություն ունեն նաև տղամարդիք, ովքեր նույնպես հետևում են իրենց հիգիենային, արտաքին տեսքին։ Դա անհրաժեշտություն է բոլորի համար, հատկապես նրանց, ովքեր վարում են առողջ ապրելակերպ, հաճախ են օգտվում լողավազաններից, մարզասրահներից։ Այնպես որ, թող բոլորը լինեն առողջ, գեղեցիկ և խնամված։

life.panorama.am

 



Նման նյութեր