«Այս կես ժամում մի տասն հոգի հասցրին զանգել ու բողոքվել դատարանից, մեկը լալիս էր, շատերը մտահոգ էին, թե՝ վե՞րջ, ե՞տ են գալիս դրանք»
Advertisement 1000 x 90

«Այս կես ժամում մի տասն հոգի հասցրին զանգել ու բողոքվել դատարանից, մեկը լալիս էր, շատերը մտահոգ էին, թե՝ վե՞րջ, ե՞տ են գալիս դրանք»

Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ռշտունին ու իր ենթական ավարտում են իրենց կարիերան. Կուտոյանի մերձավոր Ռշտունին իր դատավորի հետ որոշեց, որ Քոչարյանը, ազատության մեջ լինելով, չի կարողանա խոչընդոտել քննությանը: Դատարանը բեկանեց առաջին ատյանի որոշումը՝ կալանավորելու մասին: Հիմա մեզ վրա բանակ բերած մարդն ազատ է առանց որեւէ խափանման միջոցի, կուզի՝ կմնա երկրում, կուզի՝ կմեկնի Տանզանիա: Ռոբկականները հուսամ արդեն համարում են, որ քաղաքական հետապնդում չկա ու դատարանն անկախ է Հայաստանում:

Իսկ մնացած հարցերի պատասխանները տալը արդեն անհամեմատ լուրջ է: Քրեական գորչծը չի կարճված եւ չի կարճվելու: Այս ֆոնին հետաքրքիր է, թե ովքեր են Ռոբիկի գործակիցներից կամենալու, որ նա այլեւս չխոսի, ինչպես են անելու, որ չխոսի, ովքեր են, որ երբեք չեն հավատացել արդարադատությանը, ու հիմա սկսելու են մտածել, թե ինչպես արդարություն անեն:

Վերաքննիչ քրեականի որոշումը լուրջ հարված էր մեզ բոլորիս ու Հայաստանի ապագային: Տեղի ունեցածը լրջորեն խոչնըդոտելու Մարտի 1-ի գործի քննությունը, սա թեպետ լուրջ մարտահրավեր է Հայաստանին, բայց հաղթահարելի է, վստահ եմ: Սա լրացուցիչ ապացույց է այն բանի, որ հեղափոխությունը դեռ չի ավարտվել, դատավորները, ինչպես ասում էինք, դեռ նախորդների արժեքային համակարգի կրողներն են՝ վրեքն էլ ահռելի կոմպրոմատային բեռ, խուճուճ Գագոն նույն Գանոն է, բնականաբար, ու այս համակարգը ինքնամաքրման ռեսուրս չունի: Դատավորն ակամա արագացրեց հեղափոխության մյուս ալիքը: Դժվար չէ պատկերացնել, թե օգոստոսի 17-ի հանրահավաքին ինչ է լինելու Երեւանում: Ասել, թե հանրությունը կատաղած է դատարանի այս որոշմամբ, նշանակում է՝ ոչինչ չասել:

Մի քանի օր առաջ, երբ պարզ եղավ, թե ով է քննելու վերքննիչում, գրեցի՝ թե պատմեք ինձ Ալեքսանդր Ազարյանի մասին, չգիտեի ով էր: Հիմա արդեն գիտեմ: Իր մասնագիտական գործում այնպիսի բան թույլ տվեց այդ իմաստունը, որ էս մի պատմությամբ կարելի է ամեն ինչ պատմած ունենալ իր մասին եւ ավարտել:

Այս կես ժամում մի տասն հոգի հասցրին զանգել ու բողոքվել դատարանից, մեկը լալիս էր, շատերը մտահոգ էին, թե՝ վե՞րջ, ե՞տ են գալիս դրանք: Բացատրեցի, որ գլուխները պատով կտան: Ռոբիկն, իհարկե, մի քանի հարցազրույց կտա իրար ետեւից, կշարունակի չքմեղանալ ու փաստորեն ապացուցել, որ չի հասկացել՝ ինչ է արել 10 տարի առաջ: Բայց չմոռանանք, որ Մարտի 1-ը Քոչարյանի վնասակար կենսագրության մի դրվագնէ միայն, ահագին հարցնելու եւ հարցաքննելու եւ մեղադրելու բան ունենք: ՀՔԾ-ն, հասկանալի է, դիմելու է Վճռաբեկ դատարան:

Ես տարակույս չունեմ, որ Քոչայանն ու նրանք, ովքեր մասնակցել են Մարտի մեկին մեզ վրա բանակ բերելուն, մարդկանց գնդակահարելուն եւ հրեշավոր այլ հանցագործություներին պատասխանատվություն են կրելու:

Դուք էլ չկասկածեք:

Պաչում եմ:)»:



Նման նյութեր