Դերասանուհի Անատի Սաքանյանը դեռևս չի մեկնել ամառային հանգստի, թեև այս ընթացքում հասցրել է լինել մի քանի երկրներում՝ Հունաստանում, Վրաստանում և ՌԴ-ում: Tert. am Life-ի հետ զրույցում Անատին պատմել է իր ուղևորությունների նպատակի, ստեղծագործական նորություն ունենալու, ինչպես նաև նախանշված ամառային հանգստի մասին:
Դերասանուհին նշեց, որ ամառն անցկացրել է աշխատանքային ռիթմի մեջ: Նա հայտնեց, որ նկարահանվում է «Ժամանակն է» նոր գեղարվեստական ֆիլմում, որի պրեմիերան նախատեսված է հոկտեմբերին: Դերասանուհին նշեց, որ ֆիլմը կցուցադրվի նաև Եվրոպայում, ԱՄՆ-ում և ՌԴ-ում: Թեև սա Անատիի՝ գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու առաջին դերասանական փորձը չէ, բայց նրա խոսքով, բավականին հետաքրքիր է և մյուս դերակատարումներից տարբերվող:
«Չեմ ցանկանա սյուժետային փակագծեր բացել, միայն կնշեմ, որ ֆիլմում ես հայուհու կերպար չեմ մարմնավորում և խոսում եմ ռուսերեն:
Ինձ համար այդ կերպարն այնքանով էր հետաքրքիր, որ հայկական մենթալիտետին բնորոշ, ավանդական ոչինչ չկար: Այդ կերպարին մարմնավորելը ինձ համար հետաքրքիր էր նաև այն պատճառով, որ իմ հոր դերում հանդես է գալիս Ալեքսանդր Խաչատրյանը: Ինձ համար մեծ պատիվ էր նրա հետ խաղալն ու նույն միջավայրում աշխատելը»,-ասաց դերասանուհին:
Ամբողջությամբ՝ life.tert.am