«Ֆանատիզմն ու միտինգային կրքերը լավ են կարճ ժամանակի համար». Սերգեյ Մարկեդոնով
Advertisement 1000 x 90

«Ֆանատիզմն ու միտինգային կրքերը լավ են կարճ ժամանակի համար». Սերգեյ Մարկեդոնով

Հայտնի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովն անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակմանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այդպիսի երկիր կա, երկիր՝ արդարադատության անկախ համակարգով։ Նախկին նախագահ Քոչարյանն ազատ է արձակվել։

Եթե մի կողմ դնենք սարկազմն ու հեգնանքը, ապա դասն ակնհայտ է։ Քաղաքականությունը հնարավորի արվեստ է, իսկ այդ արվեստը պահանջում է փոխզիջումներ, ոչ ֆորմալ պայմանավորվածություններ։ Ֆանատիզմն ու միտինգային կրքերը լավ են կարճ ժամանակի համար։ Ինչպես ասում էր Յուլիան Սիմոնովի հերոսը, ֆանատիզմից հոգնում են։ Լավ կլինի՝ մենք բոլորս ժամանակին հասկանանք, որ քաղաքականության մեջ ծայրահեղ դրսևորումներով իդեալիզմը վտանգավոր է պարզապես այն պատճառով, որ մարդը մեղսավոր է արարվել։

Իսկ ահա Քոչարյանի վերադարձը խաղի մեջ կարծես թե փաստ է՝ մեզ զգացողությունների մեջ տրված։ Գործն ավարտված չէ, ֆայլը փակված չէ, պատմությունը փակված չէ. հետևենք… Բոլորին լավ օր»։

Պատրաստեց blog.168.am-ը



Նման նյութեր