Ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանումն սկսել է Լոնդոնի միջադեպի հետաքննությունը
Advertisement 1000 x 90

Ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանումն սկսել է Լոնդոնի միջադեպի հետաքննությունը

Լոնդոնում խորհրդարանի շենքի մերձակայքում ավտոմեքենայի հետ կապված միջադեպը, որի հետևանքով օգոստոսի 14-ին մի քանի մարդ է տուժել, հետաքննում է իրավապահ մարմինների հակաահաբեկչական ստորաբաժանումը:

Այդ մասին ասված է հայտարարության մեջ, որը զետեղվել է Twitter-ում Լոնդոնի ոստիկանության էջում: «Լոնդոնի ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանումն անցկացնում է Վեսթմինսթերման պալատի մերձակայքում տեղի ունեցած միջադեպի հետաքննություն, սակայն մենք ամենատարբեր վարկածներ ենք քննարկում»,-նշել են ոստիկանությունում: Ականատեսը հայտնել է, որ վարորդը մեծ արագությամբ ավտոմեքենան միտումնավոր ուղղել է դեպի արգելապատնեշը:

Այդ մասին հայտնել է Daily Mail թերթը: «Ըստ իս, դա նման էր կանխամտածված գործողության: Ավտոմեքենան ընթանում էր արագ և արգելապատնեշի ուղղությամբ»,-ասել է տեղի ունեցածի վկա Իվելինա Օչաբը, նշելով, որ բախումից հետո վարորդը դուրս չի եկել մեքենայից: Ականատեսներից մեկը, որին հարցեր է ուղղել է BBC-ն, տեղեկացրել է, թե վարորդն ինչպես է սկզբում մտել հեծանվորդների խմբի մեջ, իսկ հետո մխրճվել ուղեփակոցի մեջ, որը գտնվում էր երկու շարք երկաթբետոնե բլոկների միջև: Նա նույնպես հաստատել է, որ վարորդի գործողություններն իրեն թվացել են կանխամտածված:

Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան ժամը մոտավորապես 7:30-ին (Երևանի ժամանակով ժամը 10:30-ին): Անցորդները տեսել են՝ ինչպես է արծաթավուն ավտոմեքենան բախվում արգելապատնեշին, և լսել են բախման ձայնը: Թե ինչ պատճառներով է ավտոմեքենան բախվել խորհրդարանի շենքի մերձակա արգելապատնեշին, չի հաղորդվում: Իրավապահ մարմինների տեղեկություններով, տուժել են հետիոտներ: Նրանց թվաքանակի և վիճակի վերաբերյալ ստույգ տվյալներ չկան: Միջադեպի վայր են ժամանել զինված ոստիկաններ, վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից ու տարել նրան: Ներկայում խորհրդարանի մերձակա հրապարակը շրջապատված է ոստիկանների կողմից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



Նման նյութեր