Հայաստանը լրացուցիչ աջակցություն կստանա կլիմայի փոփոխության դեմ մղվող գլոբալ պայքարի շրջանակներում
Advertisement 1000 x 90

Հայաստանը լրացուցիչ աջակցություն կստանա կլիմայի փոփոխության դեմ մղվող գլոբալ պայքարի շրջանակներում

Կլիմայի փոփոխության դեմ մղվող գլոբալ պայքարում նախատեսված ծրագրերի իրականացման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Բնապահպանության նախարարությունը միացել է  «Ազգային մակարդակով սահմանված գործողությունների» գործընկերությանը /NDC partnership/։

Ինչպես տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարությունից, գործընկերության միջոցով աջակցություն է ցուցաբերվում երկրների «Ազգային մակարդակով սահմանված գործողությունների» մշակմանը և արդյունավետ իրականացմանը։ Գործընկերությանը արդեն միացել է ավելի քան յոթանասուն երկիր, այն ղեկավարվում է Գերմանիայի և Մարոկկոյի կառավարություն­ների և ղեկավար կոմիտեի կողմից, վերջինիս մեջ ի թիվս այլոց մտնում են Համաշխարհային բանկը, ԿՓՇԿ քարտու­ղարությունը և ՄԱԶԾ-ն:

Գործընկերության շրջանակներում անդամ երկիրը ստանում է նպատակային և համակար­գված տեխնիկական աջակցություն՝ կլիմայի փոփոխության ազգային և ոլոր­տային զար­գացման քաղա­քակա­նութ­յան մշակման, իրականացման և մոնիթորինգի նպատակներով։ Գործընկերությանն անդամագրվելը հնարավորություն է տալիս նաև ստանալ երկկողմ և բազ­մակողմ ձևաչափերով ֆինանսական աջակցություն՝ «Ազգային մակարդակով սահմանված գործողությունների» իրականացման համար։



Նման նյութեր