Sydney Guitar Festival փառատոնում 457 մարդ Էլեկտրակիթառներով միաժամանակ կատարել Է AC/DC խմբի Highway to Hell կոմպոզիցիան:
The Choirboys-ի ավստրալացի կատարողները ռիթմը տվել են բեմից, իսկ մնացած երաժիշտները եղել են ունկնդիրների բազմության մեջ: Նրանք նվագել են մեղեդին՝ օգտագործելով հատուկ ուժեղարարներ, որոնք կարելի Էր ստանալ միայն գրանցվելուց և երաժիշտներից դրամահավաքի հաշվին 45 դոլար վճարելուց հետո:
Այսպիսով, պաշտոնական համաշխարհային ռեկորդ Է սահմանվել ամենամեծ մեծ թվով այն մարդկանց ցուցանիշով, որոնք միաժամանակ նույն մեղեդին են կատարել Էլեկտրակիթառներով:
Նախորդ ռեկորդը 2013 թվականին սահմանվել Էր Հնդկաստանում: Այն ժամանակ հարյուրավոր երաժիշտներ Knocking On Heavens Door երգը կատարել Էին Guns N՚ Roses-ի տարբերակով:
Հնդկաստանի փառատոնում հավաքված բոլոր միջոցները օգտագործվել Էին բարեգործական նպատակներով՝ օգնություն անօթևաններին և կարիքավորներին: Սիդնեյում միջոցառման մասնակիցները խոստացել են վարվել նույն ձևով:
AC/DC-ը (անգլերեն՝ alternating current/direct current՝ «փոփոխական հոսանք/մշտական հոսանք) ավստրալական ռոք խումբ Է, որը Սիդնեյում 1973 թվականին ստեղծվել Է Շոտլանդիայից սերված Մալքոլմ և Անգուս Յանգ եղբայրների կողմից:
Այնպիսի խմբերի հետ միասին, ինչպիսիք են՝ Led Zeppelin-ը, Deep Purple-ը, Queen-ը, Iron Maiden-ը, Scorpions-ը, Black Sabbath-ը, AC/DC-ը հաճախ համարում են հարդ-ռոքի և հևի-մետալի պիոներներ: Իսկ երաժիշտներն իրենք իրենց երաժշտությունը համարել են ռոք-ն-ռոլ:
Կոլեկտիվն ամբողջ աշխարհում վաճառել Է ալբոմների 200 միլիոնից ավելի օրինակ, ներառյալ 72 միլիոնը՝ ԱՄՆ-ում: Ամենահաջողված ալբոմը՝ Back in Black-ը, ավելի քան 22 մլն օրինակով վաճառվել Է ԱՄՆ-ում և ավելի քան 42 միլիոն օրինակով` նրա սահմաններից դուրս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: