Դերասանուհի Եվա Բաղդասարյանը օրերս է վերադարձել Եգիպտոսից, որտեղ անցկացրել է ամառային հանգիստը: Եվան այս տարի նախընտրել է մտերիմ ընկերուհիների հետ հանգստանալ: Դերասանուհին Tert.am Life-ին պատմել է անցկացրած օրերի, տպավորությունների մասին, ինչպես նաև խոսել գործնական նոր առաջարկի մասին:
Եվան նշել է, որ ի սկզբանե այս ամռան համար ընտրել էր Եգիպտոսում հանգիստն անցկացնելու տարբերկաը: Առաջին անգամ է եղել այդ երկրում և վերադարձել է տպավորված ու դրական լիցքերով: Եվան մտերիմ ընկերուհիների հետ 12 օր իր հանգիստն է վայելել Հուրգադայում:
«Ընկերուհիներիս հետ առաջին անգամ էի այդքան հեռուն գնում: Մեր հետաքրքրությունները հիմնականում նույնն են, իհարկե լինում էին որոշակի տարբեր նախընտրոթյուններ, բայց դա մեզ չխանգարեց լիարժեք հանգիստ անցկացնել: Ամբողջությամբ կարողացանք վայելել Կարմիր ծովը, արևն ու գեղեցիկ արևայրուք ստացանք»,-ասել է Եվան:
Ամբողջությամբ՝ life.tert.am