Նախագահ Արմեն Սարգսյանը պետք է դիրքորոշում հայտնի`Ռոբերտ Քոչարյանի տապալված ասուլիսի վերաբերյալ: Այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն ասաց, որ այդ առիթով պետք է իրավապահ մարմիններն էլ դիրքորոշում հայտնեն, մանավանդ`ՀՔԾ պետը. «Տեսնենք`արդարադատությունն ընտրովի՞ է, թե՞ հավասար»: Այն, ինչ կատարվում է ներկայումս Հայաստանում, Գառնիկ Իսագուլյանին լավ բան չի հուշում: Ասում է`սցենար կա: Հիշեցնում է`շատ է խոսվում տարածքների հանձնման մասին եւ նկատում, որ այսօր առավել ակտիվ են մարդիկ, գործիչները, ովքեր կողմ են տարածքների վերադարձին: Իշխանություններին հորդորում է`մի բաժանեք Հայաստանը հեղափոխականների եւ հակահեղափոխականների: Ինքը մտահոգություններ ունի, որ դրա արդյունքում կլինի քաղաքացիական պատերազմ եւ հող կհանձնենք: Մեղքն էլ կգցեն «հակահեղափոխականների» վրա. «Այն շոուները որ սարքվում են, մեզ լավ տեղ չեն տանելու, այն, ինչ արվում է`լավ չէ»: Գառնիկ Իսագուլյանը նոր է եկել Արցախից, այնտեղ են եղել Արցախի եւ Հայաստանի նախկին նախագահները եւս, քննարկում էլ է եղել:
Ամբողջությամբ՝ aravot.am