SOS. ահազանգ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

SOS. ահազանգ

SOS – ԱՀԱԶԱՆԳ
#giveusthefilmsmoneyback

Այսօր ստացել եմ Մշակույթի փոխնախարար Ն․ Ղարիբյանի գրությունը՝ “Տատիկիս Վարսերը” ֆիլմի հանդեպ մշակույթի նախարարության և ազգային կինոկենտրոնի ունեցած պարտավորությունների մասին։ Վերջին օրերին շատ զարմանալի բաների ենք ականատես լինում, բայց որ նոր իշխանությունը հանդես գա իր նախորդի կատարածը կոծկողի դերում ԱՌԱՋԻՆ ԴԵՊՔՆ Է։ Վտանգավոր, տարօրինակ ու շատ մտահոգիչ նախադեպ։ Այս պատասխանը ստիպում է մեզ վերահաստատել մեր վճռականությունը՝ ֆիլմի հանդեպ կատարվածը հրապարակային քննության առարկա դարձնելու ու մշակույթի նախարարությանը կողմնակալության մեջ մեղադրելու համար։

***

Նախորդիվ՝ ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
https://web.facebook.com/hovhannes.galstyan/posts/10157691794599056

Մաս 2
Նախարար Ամիրյանի հրահանգով «Տատիկիս Վարսերը» ֆիլմի գումարների փոխանցումը Արսեն Բաղդասարյանին՝ Կաննի կինոշուկայի ծախսերը հոգալու նպատակով, վերադարձի պայմանով։

2017թ-ի ապրիլին մեր ընկերությունը ստացել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Պարալլելս Ֆիլմպրոդաքշն կինոընկերության միջև կնքված «Տատիկիս Վարսերը» ֆիլմի համատեղ արտադրության պայմանագրով նախատեսված գումարից 5մլն դրամ՝ Հայաստանյան նկարահանումների համար ։ Ֆիլմի նկարահանումները պլանավորված էին օգոստոսին և գումարը մեզ անհրաժեշտ էր հունիս ամսին, սակայն նախարար Ամիրյանը ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանից գումար էր պահանջել Կաննի կինոշուկայի ծախսը ծածկելու համար։ Ու քանի որ Գևորգյանը կարող էր տալ այդ գումարը որևէ ֆիլմի արտադրության գումարներից, և հաշվի առնելով, որ ես ընդգրկված եմ Կանն մեկնող պատվիրակության կազմում, ընտրությունը կանգնել էր «Տատիկիս Վարսերը» ֆիլմի վրա։

***
Այսպիսով, նախարար Ամիրյանի հորդորով «Տատիկիս Վարսերը» ֆիլմի գումարից 4,6մլն (չորս միլիոն վեց հարյուր հազար) ՀՀ դրամ տրվել է Ամիրյանի ներկայացուցիչ Արսեն Բաղդասարյանին՝ Կաննի կինոշուկայում Հայաստանի Հանրապետության պատվիրակության ծախսերը հոգալու հիմնավորմամբ։ Մշակույթի նախարար Ամիրյանը և Բաղդասարյանը բացատրել են ֆիլմից գումար վերցնելու իրենց հորդորը՝ մշակույթի նախարարության բյուջեում Կաննի կինոշուկայի համար անհրաժեշտ գումարի բացակայությամբ, և հավաստիացրել են, որ գումարը կվերադարձվի ֆիլմին Կաննի կինոշուկայի ավատից հետո՝ անմիջապես, երբ «բացվի» նախարարության հունիս ամսվա բյուջեն, որպեսզի որևէ բան չխոչնդոտի օգոստոսյան նկարահանումների իրականացմանը։

2017թ-ի մայիսին Պարալլելս Ֆիլմպրոդաքշնը իր գործընկեր TSD ընկերությունից ստացել է 1,9 մլն դրամ, որից կրկին մշակույթի նախարարի հորդորով, 1,7մլն (մեկ միլիոն յոթ հարյուր հազար) կանխիկ դրամը վերադարձվել է Բաղդասարյանին՝ Կաննի ծախսերը հոգալու համար, դարձյալ վերադարձի պայմանով։

***
2017թ-ին Կաննի կինոշուկայում Հայաստանի Հանրապետության տաղավարը ներակյացել է գոյություն չունեցող կազմակերպության՝ «Film Commission of the Republic of Armenia» լոգոտիպով, Արսեն Բաղդասարյանի ղեկավարությամբ։ Կից նկարում կարող եք տեսնել այդ կազմակերպության պաստառը՝ Կաննի կինոշուկայի Հայկական տաղավարում։ Այսինքն Հայաստանը Կաննում ներկայացրել է փաստացի գոյություն չունեցող, որևէ տեղ չգրանցված կառույցի որևէ տեղ չաշխատող, ոչ ՀՀ քաղաքացի ղեկավարը։ Այս խեղկատակության հեղինակները՝ պարոնայք Ամիրյանն ու Բաղդասարյանը Կաննի կինոշուկայում ծախսել են բյուջեով նախատեսված 13 մլն դրամը և իմ ֆիլմից վերցրած 6,3 մլն դրամը՝ մոտ 20մլն ՀՀ դրամ։

Կաննից հետո, մեր պահանջներին ի պատասխան մշակույթի նախարարը և կինոյի հանձնակատարը բազմաթիվ ներկաների առկայությամբ կրկին ու կրկին հավաստիացրել են, որ գումարները կվերադարձվեն և Հայաստանի ազգային կինոկենտրոնը կկատարի իր Պայմանագրային պարտավորությունները։ Հավաստիացումները շարունակվել են 2017թ-ին, ապա սահուն անցել են 2018թ․։

2018թ-ի մարտին ես հրապարակայնացրել եմ խնդիրը՝ Բաց նամակով դիմելով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին։ Հրապարակումից հետո հրավիրվել եմ մշակույթի նախարարություն, որտեղ պարոն Ամիրյանը՝ փոխնախարար Արթուր Պողոսյանի, Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի, փոխտնօրեն Մարինե Անտոնյանի, իր օգնական Ներսես Դավիդյանցի ներկայությամբ «նախարարի խոսք է տվել», որ «պարտք վերցրած» գումարները կվերադարձվեն մոտակա երկու երեք ամսվա ընթացքում։

Այդ հանդիպումից անցել է հինգ ամիս։ Գումարը չի վերադարձվել։

***
Հաջորդիվ՝ ՄԱՍ 3
Կինոկենտրոնի տնօրինության ՄԵԾ ԲԼԵՖԸ․«Տատիկիս Վարսերը» ֆիլմի արտադրության վրա Պարալլելս Ֆիլմպրոդաքշնի վարկային միջոցներով կատարված աշխատանքների հաշվետվությունները ՀՀ մշակույթի նախարարությանն են ներկայացվել որպես պետական գումարով արված աշխատանքների հաշվետվություններ։

Հգ․ Կինոկենտրոնի այս հաշվետվությունները հիմք ընդունելով մշակույթի փոխնախարարը պնդում է, որ իրենք չունեն որևէ պարտավորություն «Տատիկիս Վարսերը» ֆիլմի հանդեպ։ Կապրենք կտեսնենք։

Ֆոտո 1-2. նկարահնման միայն մեկ տարածքի վերանորոգման արդյունքը
3. Կաննում Հայաստանի տաղավարի պաստառը գոյություն չունեցող կառույցի լոգոտիպով, գոյություն չունեցող հարկային արտոնության գովազդով

***
Շնորհակալություն տարածելու համար։