«Ես, մեղմ ասած, լավ չեմ հասկանում Ոստիկանության «հանդուրժողականությունը»»
Advertisement 1000 x 90

«Ես, մեղմ ասած, լավ չեմ հասկանում Ոստիկանության «հանդուրժողականությունը»»

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի գրառումը. «ԼԳԲՏ-ներին երբ Շուռնուխում կամ այլ տեղ ծեծեցին՝ դա շատ վատ է։ Ծեծել չի կարելի, քրեորեն պատժելի է։ Կապ չունի, թե ում են ծեծում։

Իսկ երբ ԼԳԲՏ-ները լցվում են ոստիկանության բաժին ու իրենք են դիմում բռնության՝ դա էլ շատ վատ է, դա էլ չի կարելի, քրեորեն պատժելի է, կապ չունի, թե ով է դիմում բռնության։ Ու հիմա սրա համար որ պատժեն՝ չասեք, թե ԼԳԲՏ-ներին «նեղում» են։ Նեղելու եւ պատժելու են բռնարարներին, ուզում ես ԼԳԲՏ եղի, ուզում ես եղի սուր ծերով ծիծակ կամ ՍՍՍՌ։

Հ․Գ, Ես, մեղմ ասած, լավ չեմ հասկանում Ոստիկանության «հանդուրժողականությունը», երբ ներխուժում են ոստիկանության բաժին։ Տեղում չեզոքացում եւ ձեռնաշղթաներ, առանց վնասվածքների։ Ով ուզում ա լինի, դա ձեր պարտականությունից ա բխում։ Ես գոնե այդպես եմ հասկանում»։



Նման նյութեր