
Լրագրող Գևորգ Թոսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դատավոր Ալեքսանդր Ազարյանը, Քոչարյանի գործով մտնելով նիստերի դահլիճ, սեփական նախաձեռնությամբ կողմերին հայտնել է, որ 2001-2006-ին աշխատել է Քոչարյանի աշխատակազմում, պարզաբանել է, որ որևէ կաշկանդվածություն չունի գործում, ասել է նաև, թե մի քանի հանդիպում է միայն ունեցել Քոչարյանի հետ՝ արարողակարգային միջոցառումների ժամանակ։ Առաջարկել է բոլոր կողմերին, այդ թվում՝ երկու դատախազներին մտածել, թե արդյոք ինքնաբացարկի միջնորդություն ունեն իր դեմ։ Բոլոր կողմերն, այդ թվում՝ մեղադրողները ինքնաբացարկի միջնորդություն չեն ներկայացրել: Այս մասին այսօր ինձ հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը»։