Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմինե Հայրապետյանը:
Տիգրանակերտում պեղումների ընթացքում գտել են կարասային թաղումներ. artsakhpress.am
| Դիտվել է`
Նրա խոսքով՝ պեղումներն իրականացվել են ռուսաստանաբնակ բարերար Արտեմ Քոչարյանի ֆինանսավորմամբ: Այդ պեղումների ժամանակ էլ գտնվել են թվով երեք կարաս: «Ըստ արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանի՝ կարասների չափսերից երևում է, որ մեկը մանկան համար էր. այդ կարասի վրա պատկերված են որսի և այլ պատկերներ: Գտնված կարասները դեռ պետք է վերակագնվեն, որը բավական մեծ գործ է: Հստակ տեղեկություններ և վկայություններ այս պահի դրությամբ մասնագետները դժվարանում են ասել. նյութը դեռևս խորն ուսումնասիրման կարիք ունի, սակայն կարող ենք ասել, որ այն մ.թ.ա 1-ին և մ.թ. 1 դարերին է վերաբերում: Ի դեպ, երկրագիտական թանգարանում ցուցադրության դրված կա նմանատիպ կարաս»,-տեղեկացրել է Ա. Հայրապետյանը և նշել, որ հուլիսի 10-ից Տիգրանակերտում սկսված հնագիտական պեղումները շարունակվելու են մինչև օգոստոսի 17-18-ը:
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ