«Կայանած հարյուրավոր մեքենաներ կային, որոնց տերերն անհաղորդ, ենթարկվում էին պահանջին և վճարում…»
Advertisement 1000 x 90

«Կայանած հարյուրավոր մեքենաներ կային, որոնց տերերն անհաղորդ, ենթարկվում էին պահանջին և վճարում…»

Պատմաբան Վահե Անթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Օրերս Վանաձորում էի: Մեքենաս կայանել էի շուկային հարող տարածքում: Այստեղ չկար կայանատեղին փաստող ճանապարհային նշան, գծազատումներ:

Մեկ ժամ անց, երբ ցանկացա գնալ, մետեցավ դեղին հագուստով մեկը, ներկայացավ որպես տարածքի հսկիչ և 200 դրամ պահանջեց: Երբ պահանջեցի ՀԴՄ կտրոն՝ գրպանից հանեց ՀԴՄ հին կտրոնների մի խուրց ու ցանկացավ կտրել մեկն, ինձ տալ…

Ասացի, որ դրանք հին կտրոններ են, պահանջեցի նորը: Հարցրեց, թե որտե՞ղ եմ աշխատում…

Ի վերջո՝ մարդը հրաժարվեց ՀԴՄ տրամադրել, ասելով, որ չունի:

Նաև ներկայացավ, թե ՎԻԿԴԻՍ (վստահ չեմ, թե այդպես է կոչվում, գուցե՝ սխալվում եմ) ընկերության աշխատակից: Ասաց նաև, որ ընկերությունը պատկանում է Վիկտոր Դարբինյանին:

Ապա իմացա, որ այս տարածքը շատ տարիներ առաջ սեփականաշնորհել է Վիկտոր Դարբինյանն ու որպես «կայանատեղի» ծառայեցնում է իր նպատակին…

Ի դեպ… կայանած հարյուրավոր մեքենաներ կային, որոնց տերերն անհաղորդ, ենթարկվում էին պահանջին և վճարում…»: