«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորը փախուստի փորձ է կատարել
Advertisement 1000 x 90

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորը փախուստի փորձ է կատարել

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձը փախուստի փորձ է կատարել:

ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժնից հայտնեցին, որ օգոստոսի 14-ին գիշերը ժամը 3-ին կալանավորված անձը կոտրել է խցի դուռը, վնասել է սննդի համար նախատեսված դռնակը, որից հետո դուրս է եկել մասնաշենք , սակայն  ՔԿՀ-ի աշխատակիցների ուժերով իրավիճակը կարգավորվել է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: