6 գիրք, որոնք Բարաք Օբաման խորհուրդ է տալիս կարդալ ամառային արձակուրդներին
Advertisement 1000 x 90

6 գիրք, որոնք Բարաք Օբաման խորհուրդ է տալիս կարդալ ամառային արձակուրդներին

Ամառային արձակուրդներին, երբ ուզում ես կտրվել ամեն ինչից, օգնության է գալիս հետաքրքիր գիրքը։ Ինչ գիրք կարդալ այս ամռանը.  ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման առաջարկում է իր տարբերակները՝ իր իսկ մեկնաբանություններով.

Չինուա Աչեբե. «Բաժանումը»

«Համաշխարհային գրականության իսկական դասական ստեղծագործություն։ Այս վեպում նկարագրվում է ավանդական հասարակությունը, որը պայքարում է օտարի ազդեցության դեմ՝ քրիստոնյա միսիոներներից մինչեւ բրիտանական գաղութատիրություն։ Սա շեդեվր է, որը ոգեշնչել է Նիգերիայի, Աֆրիկայի եւ ամբողջ աշխարհի գրողների մի սերնդի»։

Նգուգի Վա Տխիոնգոն. «Ցորենի հատիկ»

«Սա իրադարձությունների քրոնիկա է, որը տանում է Քենիայի անկախացման եւ համոզիչ պատմություն է այն մասին, թե ինչպես են պատմական փոփոխվող իրադարձություններն ազդում մարդկանց անձնական հարաբերությունների վրա»։

Նելսոն Մանդելա. «Երկար ճանապարհ դեպի ազատություն»

«Մանդելայի կյանքը 20-րդ դարի ամենաէպիկական պատմություններից է։ Սրանք ավելի շատ մեմուարներ են, որոնք պատմում են փոքր գյուղի կյանքի, դրա հեղափոխական տարիների, երկարամյա բանտային կյանքի եւ վերջապես Մանդելայի նախագահ, առաջնորդ դառնալու մասին։ Այս գիրքը պարտավոր են կարդալ բոլոր նրանք, ովքեր ցանկանում ես հասկանալ պատմությունը, հետո նաեւ փոխել այն»։

Չիմամանդա Նգոզի Ադիչի. «Ամերիկանխա»

«Սա ժամանակակից ամենահզոր գրողներից մեկի վեպն է, որում պատմվում է երկու նիգերիացիների մասին, ովքեր փորձում են ԱՄՆ-ում եւ Մեծ Բրիտանիայում ինչ-որ բանի հասնել։ Նրանք բարձրաձայնում են ռասայի եւ ազգային պատկանելության հարցը»։

Հիշամ Մատարա. «Վերադարձ. հայրեր, որդիներ եւ նրանց միջեւ հող»

«Հոյակապ գրված մեմուարներ, որոնք ժամանակակից Լիբանանի պատմության ուղեցույցն են՝ հեղիակի կողմից իր հորը գտնելու համառ փորձերով։ Նրա հայրը կորել է Քադաֆիի բանտերից մեկում։

Բեն Ռոդս. «Աշխարհը, ինչպիսին որ կա»

«Բենի երակներում չկա աֆրիկյան արյուն, սակայն քչերն են աշխարհը նրա պես տեսնում իմ աչքերով։ Բենն այն քչերից է, ով ինձ հետ է եղել դեռեւս նախընտրական շրջանում։

Սա ամենահամոզիչ պատմությունն է այն մասին, թե ինչ է իրականում նշանակում յոթ տարի շարունակ Սպիտակ տանը ծառայել ամերիկացի ժողովրդին»։

wnews.am