Նոյեմբերի 25-ին Մինսկում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի՝ Հայաստանի մասնակիցը կընտրվի «Դեպի մանկական Եվրատեսիլ» նախագծի միջոցով: Նախագծի մասնակիցների թիվը 23-ն է: Նախագծին մասնակիցների թվում է «Սեկունդա» դուետը, որում ներգրավված են Զարուհի Բաբայանի սաները՝ Ալինա Սահակյանն ու Նաիրի Հովհաննիսյանը:
Դուետի կրտսեր անդամը Ալինան` 12 տարեկան է: Սովորում է Նիկոլ Աղբալյանի անվան հիմնական դպրոցում. «Պրոֆեսիոնալ վոկալով զբաղվում եմ արդեն չորս տարի: Ես և Նաիրին ծանոթացել ենք Զարուհի Բաբայանի՝ երգի ստուդիայում:
Սեկունդայի մյուս անդամը՝ Նաիրի Հովհաննիսյանը 13 տարեկան է: Ապրում է Արարատի մարզի Դիմիտրով գյուղում և հաճախում է տեղի միջնակարգ դպրոցը: Նա նաև սովորում է Մխչյանի երաժշտական դպրոցում դաշնամուրի և ջութակի բաժիններում: Նաիրին նշեց, որ այս օրերին հիմնականում Երևանում է լինում՝ մրցույթին նախապատրաստվելու համար: «Երաժշտությամբ զբաղվում եմ դեռ փոքր հասակից: Ապագայում էլ ցանկանում եմ երգչի կարիերա սկսել, իսկ «Դեպի մանկական Եվրատեսիլ» նախագծին որոշեցի մասնակցել, որպեսզի փորձեմ ստանալ հնարավորություն իմ երկիրը ներկայացնելու միջազգային մրցույթին: Ես և Ալինան ակտիվորեն պատրաստվում ենք նախագծին լավ ներկայանալու համար: Նրա հետ աշխատելը շատ հեշտ է: Մեր շանսերը բարձր եմ գնահատում»,-ասաց Նաիրին:
Ամբողջությամբ՝ life.tert.am