Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը «Սկոլկովո» ինովացիոն կենտրոնի «Բաց ինովացիաներ» ֆորումի մասնակիցների հետ ստիպված է եղել հեռանալ սրահից, որտեղ անցկացվում է ֆորումը։ Այս մասին հայտնում է TASS-ը։
Քննարկման ժամանակ հաղորդավարը կոչ է արել «անվտանգության նկատառումներով հեռանալ տարածքից»։ Ներկաները ուղևորվել են դեպի ելքը։
TASS-ի թղթակիցը հայտնում է, որ այն մասնաշենքումում, որտեղ անցկացվում է ֆորումը, թեթև ծուխ է լցվել և խանձահոտ է գալիս։ Նշվում է, որ երկրորդ հարկում հրդեհ է բռնկվել, որը ներկայումս մարվել է։
Ֆորումի հյուրերն ու մասնակիցները չեն շտապում հեռանալ։
Ականատեսների խոսքով՝ լիագումար նիստի ժամանակ սրահի գմբեթում կարճ միացում է տեղի ունեցել։
168.am