Ֆրանսիայում աճուրդով վաճառվել է այն արձանիկը, որը Ռոդենը նվիրել էր Մոնեին
Advertisement 1000 x 90

Ֆրանսիայում աճուրդով վաճառվել է այն արձանիկը, որը Ռոդենը նվիրել էր Մոնեին

Օգյուստ Ռոդենի կողմից ստեղծված արձանիկը 108 հազար եվրոյով վաճառվել է Կաննի աճուրդում: Այդ մասին հայտնել է Agence France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով Besch Cannes Auction առևտրի տունը:

Նրա տեղեկության համաձայն, արձանիկը ժամանակին Ռոդենը նվիրել էր նկարիչ-իմպրեսիոնիստ Կլոդ Մոնեին: Ոչ մեծ քանդակը, որը պատրաստված է գիպսից, պատկերում է գրկախառնված երիտասարդ բաքոսուհիների՝ հին հունական դիցաբանության մեջ Դիոնիսիոս աստծու ուղեկիցներին ու երկրպագուներին:

Ռոդենը գիպսի վրա իր ձեռքով ընծայագիր է արել. «Մեծն վարպետին՝ Կլոդ Մոնեին»: Ստեղծագործությունը թվագրված է 1896 թվականով: Արձանիկը ձեռք է բերել Փարիզի Marmottan Monet թանգարանը, որն ունի ֆրանսիացի իմպրեսիոնիստների մեծ հավաքածու: Անցյալ տարվա վերջին-այս տարվա սկզբին այս արձանիկը հանրությանն էր ներկայացվել այս թանգարանում կազմակերպված «Մոնե-հավաքորդ» ցուցահանդեսում: Ռոդենի ստեղծագործությունն աճուրդի է դրվել Կլոդ Մոնեի ժառանգների կողմից:



Նման նյութեր