«Ռևանշի նկրտումները խեղդելու և ժողովրդի հաղթանակը վերջնականապես ամրագրելու համար անհրաժեշտ է…». Սէֆիլյան
Advertisement 1000 x 90

«Ռևանշի նկրտումները խեղդելու և ժողովրդի հաղթանակը վերջնականապես ամրագրելու համար անհրաժեշտ է…». Սէֆիլյան

Ժիրայր Սէֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ռևանշի նկրտումները խեղդելու և ժողովրդի հաղթանակը վերջնականապես
ամրագրելու համար անհրաժեշտ է.

1. Ժողովրդի կողմից` գործադիր իշխանության որոշակի ժամկետով արտակարգ
լիազորություններով օժտում: Այդ լիազորություններով օժտված, գործադիր
իշխանության կողմից`

2. Մինչև արտահերթ ընտրությունների կայացումը` սահմանադրության և
օրենսդրության որոշակի հոդվածների առկախում

3. Գործող Ազգային Ժողովի լուծարում:

4. Նախկին իշխանությունների հանցագործ պարագլուխների կալանավորում:

5. Անցումային արդարադատության դատարանի ձևավորում և հանցագործներին
դատելու գործընթացի ձեռնարկում:

6. Արտահերթ ընտրությունների կազմակերպում և կայացում:

Նշված քայլերը ոչ միայն հակաժողովրդավարական չեն, այլ ժողովրդավարական
կարգերի կայացման միակ երաշխիքն են»:

https://www.facebook.com/jirayr.sefilian.7/posts/2012992242098197