Ամերիկյան Տեխաս նահանգի Ուեսլի համալսարանի կենսաբանները հետաքրքիր հայտնագործություն են արել: Պարզվում է, յուրաքանչյուր մարդու գենետիկական կոդը նման է երաժշտության: Գեները նաեւ նոտաներ են, որոնք կարող են վերածվել հնչյունների: Ամեն մի էակ կազմված է սպիտակուցներից՝ պրոտեիններից, որոնք ամինաթթուների շղթայից են կազմված: Եվ եթե 20 ամինաթթուների ամենահաճախ կրկնվողները փոխարինվեն 7 նոտաներով, կարելի է պրոտեինային երաժշտություն նվագել: Այդ երաժշտությունը ջազային է, որը կարող է եւ շատ գեղեցիկ ու համաչափ հնչել, եւ լինել կեղծ ու շինծու: «Երբ նայում ես գենի երկար շղթային, մտածում ես, Աստված իմ, որքան երկար է, իսկ պրոտեինային երաժշտություն լսելով կարծես զգում ես սեփական մոլեկուլները»,- ասել է կենսաբան Մերի Էնն Կլարկը: Իսկ ամինաթթուների հերթականությունը փոխելով կարելի է ավելի բարդացնել երաժշտական կոմպոզիցիաները՝ դրանք հասցնելով իսկական սիմֆոնիայի:
«168.am»
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ