Սխալ ներքնաշորը կարող է բերել տղամարդկանց անպտղության զարգացման: Ինչպես հայտնում է ВВС-ն, սերմնահեղուկի որակի բարձրացման և հորմոնալ ֆոնի բարելավման համար անհրաժեշտ է հագնել լայն տաբատ և ներքնաշոր:
Հետազոտությունը, որին մասնակցել է 656 տղամարդ, ցույց է տվել, որ բռնցքամարտիկ վարտիքների սիրահարները 25 տոկոսով ավելի շատ սերմնաբջիջներ ունեն, քան նրանք, ովքեր շատ ձիգ ներքնաշոր են հագնում: Բժիշկները ազատ ձևվածքի ներքնաշորի դրական էֆեկտը բացատրում են սեռական օրգանների շրջանում ավելի ցածր ջերմաստիճանով:
Բանն այն է, որ սերմնաբջիջների արտադրման պրոցեսը զգայուն է 34 աստիճանից բարձր ջերմաստիճանի նկատմամբ: Այսպիսով, ավելի ազատ ներքնաշորը և հագուստը թույլ են տալիս ջերմաստիճանը նվազեցնել և դրանով իսկ 33 տոկոսով մեծացնել շարժուն սերմնաբջիջների թիվը:
Միևնույն ժամանակ, այս գործոնը ոչ մի ազդեցություն չի ունեցել սերմնաբջիջների ձևի և ԴՆԹ որակի վրա: