«Մեկդ այդ երիտասարդին բացատրեք, որ ք/կ-ներում նստած են նաև նրանք, ում նկատմամբ դեռ չկա դատավճիռ». Արգիշտի Կիվիրյանը՝ Արարատ Միրզոյանի մասին
Advertisement 1000 x 90

«Մեկդ այդ երիտասարդին բացատրեք, որ ք/կ-ներում նստած են նաև նրանք, ում նկատմամբ դեռ չկա դատավճիռ». Արգիշտի Կիվիրյանը՝ Արարատ Միրզոյանի մասին

Արգիշտի Կիվիրյանը՝ Արարատ Միրզոյանի մասին.

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում, պատասխանելով Ռոբերտ Քոչարյանին, գրել է, որ «մեր իշխանության օրոք Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում թախտաբիթիներ չեն լինելու։ Միայն հանցագործներ»: Մեկդ այդ երիտասարդին բացատրեք, որ քրեակատարողական հիմնարկներում նստած են նաև նրանք, ում նկատմամբ դեռ չկա դատավճիռ, իսկ հաշվի առնելով որ միմիայն դատավճռով է որոշվում մարդու մեղավոր կամ անմեղ լինելը, ապա բոլոր նստածներին հանցագործ անվանելը մեղմ ասած անգրագիտություն է, էլ չեմ ասում մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում: Որ ասում եմ, պաթոսն ու անգրագիտությունը կերան ես երկիրը…

P.s Ընդ որում, Ռոբերտ Քոչարյանը նստել ա Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկում, որտեղ իրոք չկան թախտաբիտիներ, իսկ այ մնացած հիմնարկներում կան ու այն էլ մեծ քանակությամբ: Այնպես որ երբ Արարատ Միրզոյանը հակադարծելով ասում ա, որ «մեր իշխանության օրոք Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում թախտաբիթիներ չեն լինելու», այստեղ էլ ա կամ ստում կամ չի տիրապետում իրավիճակին: Թող փոշեկուլով այցելի մնացած ՔԿՀ-ները, հա կբռնի…



Նման նյութեր