Որպեսզի ամռանը անձրև տեղա, Մեքսիկայում պահպանում են հին ավանդույթը. հարկավոր է յագուարի (ամերիկյան հովազ) կերպարանք առնել և շքերթի դուրս գալ յագուար-աստծու պատվին: Մեքսիկայում յագուար-աստվածը պատասխանատու է անձրևների և պտղաբերության համար:
La Tigrada-ն դիմակահանդես է, որտեղ զուգորդվում են երաժշտությունն ու կրոնը: Ավանդաբար այն անցկացվում է ամեն տարվա օգոստոսի 15-ին: Նաև կաթոլիկներն այդ օրը պատվում են Կույս Մարիամին: