Ժամանակը փոխվել է. գործարարը «թռչնամսի վերածնունդ» է խոստանում Հայաստանում. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Ժամանակը փոխվել է. գործարարը «թռչնամսի վերածնունդ» է խոստանում Հայաստանում. armeniasputnik.am

Հայաստանում ոչ մեծ ներդրումներով կարելի է էժան թռչնամսի արտադրություն սկսել։ Այս մասին լրագրողներին ասաց Բաղրամյանի թռչնաֆաբրիկայի նախկին սեփականատեր Արմենակ Խաչատրյանը։

Մի քանի տարի առաջ Խաչատրյանը գնել է թռչնաֆաբրիկան և ստանձնել մյուս երեքի կառավարումը (Գնդեվազում, Եղեգնուտում և Վարդենիսում)։ Դրանից հետո մտել շուկա է նա ապրանքի խոշոր խմբաքանակով, բայց չի դիմացել մրցակցությանը։ Թեև Խաչատրյանի կարծիքով` բանն այլ է եղել։ Նա «լավ էլ մրցունակ է եղել» և հենց այդ պատճառով թշնամիներ է ձեռք բերել։

«Ես նախկին իշխանությունների համար օտար մեկն էի։ Ահա նրանք էլ իմ դեմ լարեցին հարկային մարմնին։ Իբր ես ապրանքն իրացրել եմ առանց ապրանքագրի։ Այլ կերպ ոչ մի խանութ չէր վերցնում։ Բայց մյուսներին կարելի էր, իսկ ինձ չէր կարելի։ Մյուսների մոտ ստուգումների չէին գնում, իսկ ինձ մոտ գալիս էին։ Պարտքեր գրեցին և սկսեցին տույժեր ու տուգանքներ նշանակել։ Դրանից հետո էլ հեռացա», — բացատրեց նա։

Հիմա նա հույսը ինչի՞ վրա է դրել։ «Նոր Հայաստանի», ասում է Խաչատրյանը։

«Ես տեսնում եմ, որ երկիրն իսկապես փոխվել է։ Հին, մտացածին գործերը կփակեն, և մենք կաշխատենք։ Իմ ընկերները, ներդրողները կգան և գումարներ կներդնեն», — հայտարարեց ձեռնարկատերը։

Իսկ կառավարությունում (մասնավորապես, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում) նրան մի քանի անգամ ընդունել են և խոստացել աջակցել։

Նշենք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում (այդ թվում` Խաչատրյանի հեռանալուց հետո) երկրում թռչնամսի արտադրության ծավալները տարեկան մի քանի տոկոսով աճել են։ Հիմա հանրապետությունը հայկական շուկան մոտ 30 տոկոսով ապահովում է թռչնամսով։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am