
Օգոստոսի 17-ին կայացել է ՀՖՖ գործկոմի հերթական նիստը, հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Գործադիր մարմնի անդամները քննարկել և հաստատել են ՀՖՖ վերակազմավորման նպատակով նշանակված արտահերթ ժողովի անցկացման ժամկետները և օրակարգը:
ՀՖՖ արտահերթ ժողովն անցկացվելու է այս տարվա սեպտեմբերի 22-ին, սկիզբը՝ ժամը 12:
Ժողովի ընթացքում կայանալու են նաև ՀՖՖ նախագահի և Գործադիր կոմիտեի անդամների ընտրությունները:
Հիշեցնենք` Ռուբեն Հայրապետյանը ՀՖՖ-ի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2002 թվականից: ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն օրերս հայտարարել է, որ պատրաստ է առաջադրվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: