Սյունե Սևադայի ֆեյսբուքյան հրապարակումը. «Ինչ-որ հետաքրքիր սիմվոլիկա կա այսուհետ Հանրապետության հրապարակում հավաքվելու մեջ՝ Ազատության հրապարակում հավաքվելու փոխարեն։ Կարծես էսքան ժամանակ ազատության կռիվների մեջ ենք եղել, ու համապատասխան հրապարակն էր հենց հարազատ։ Իսկ հիմա ազատությունն ավելի շատ կա, ու հանրապետության՝ հանրության պետություն կառուցելու հարցերով ենք, դրա համար էլ լոկացիան փոխել ենք։
Խառը, բայց հավես օրերում ենք ապրում, բարդ ու հետաքրքիր։ Ջաններս սաղ լինի, անելու լիքը գործ ունենք:))»: