Tesla-ի սմարթֆոնը, Pixel 3-ի դիզայնն ու Fortnite՝ Android-ի համար. շաբաթվա ինսայդները (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Tesla-ի սմարթֆոնը, Pixel 3-ի դիզայնն ու Fortnite՝ Android-ի համար. շաբաթվա ինսայդները

Նոր մեկնարկող շաբաթը իր հետ բերել է մի շարք շշուկներ, խոսակցություններ և անոնսներ  տեխնոլոգիաների ոլորտում:

Samsung- ը ստեղծել է դիմացկուն ճկուն էկրան

Samsung- ը հայտարարել է նոր ճկուն էկրանի ստեղծման մասին: Բոլոր հետազոտությունները արդեն ավարտված են: Այժմ նոր էկրանները փորձարկվում են, իսկ դրանից հետո դրանք արտադրվելու են:

Նոր էկրանները ստեղծվել են  OLED տեխնոլոգիայով: Դրանց հիմնական տարբերությունը ճկուն պլաստիկ նյութի մեջ է:  Դիսփլեյի վերևի հատվածը  փակված է նույն նյութից պատրաստված պաշտպանիչով: Դա հնարավորություն է տվել ստեղծել ճկուն էկրան, որը գրեթե անհնար է կոտրել:

Եթե նոր էկրանի վերջնական տարբերակը փորձարկումներից հետո ապացուցի, որ շատ դիմացկուն է, ապա շուտով իրական հեղափոխություն է սպասվում: Ճկուն, պայծառ ու թեթև դիսփլեյներ,  որոնք բացարձակապես չեն վախենում ընկնելուց. սա այն է, ինչի մասին խոսում են վերջին տարիներին:

Google Pixel 3-ի  և  Pixel 3 XL-ի արտաքին տեսքը  այլևս գաղտնիք չէ

Շուտով Android P օպերացիոն համակարգի վերջնական տարբերակը պետք է ներկայացվի, և դրա հետ մեկտեղ կներկայացվեն  նաև Pixel շարքի նոր սմարթֆոնները:

Այս միջոցառմանը նաև պատրաստվում են լրացուցիչ պարագաներ արտադրողները: Դրանցից մեկը, որ արտադրում է պաշտպանիչ ապակիներ և պատյաններ, բացահայել է է Pixel 3 և  Pixel 3 XL սմարթֆոնների վերջնական տեսքը:

Google ըներության նոր սմարթֆոնները կունենան կտրվածք վերևի հատվածում: Այն, ինչ այդքան էլ չեն սիրում Android-համայնքի ներկայացուցիչները: Բացի այդ, սմարթֆոնը կունենա կրկնակի դիմացի տեսախցիկ:

Պաշտոնական անոնսը նախատեսվում է 2018 թվականի հոկտեմբերին:

Իլոն Մասկը կթողարկի սմարթֆոն Tesla-ից

Հիմա բոլոր խոշոր ընկերությունները ներկայացնում են սմարթֆոններ՝ անգամ Pepsi, Energizer և Caterpillar ընկերությունները:  Այս տրենդին է միացել նաև Tesla-ն:

Խոսակցությունների նոր առիթ հանդիսացան համացանցում տարածվող լուսանկերները:

Սարքն ունի դասական դիզայն: Tesla Quadra.  այսպես է կոչվում նոր սարքը: Այն կունենա կրկնակի հիմնական տեսախցիկ:

Շատ վերլուծաբաններ կարծում են, որ սմարթֆոնի մասին խոսակցություններն իրական չեն: Սակայն դեռևս 2017 թվականին արդեն խոսվում էր սմարթֆոնի մասին, երբ ընկերությունը ներկայացրեց սեփական արտադրության մարտկոց:

Սարքի տեխնիկական մանրամասների, արժեքի և թողարկման ամսաթվերի մասին տվյալները դեռևս հայտնի չեն:

Այլ նորություններ.

  • Fortnite-ը Android-ի համար կներկայացվի առաջիկա օրերին: Սկզբում դա կլինի բացառիկ միայն Samsung Galaxy Note 9-ի համար:
  • Հայտնի է դարձել, որ Xiaomi Pocophone F1-ի արժեքը կլինի 420 եվրո: Սա այս սմարթֆոնը դարձնում է  եվրոպական շուկայում առավել մատչելի ֆրագմենտներից  մեկը:
  • Microsoft Outlook փոստային ծառայությունում վերջապես հայտնվել է  մութ թեմա, որը փորձարկվում էր մի քանի ամիս:

Սիրարփի Աղաբաբյան