Ռուսական «Нельзя молчать!» թոք շոուի մասնակիցները միշտ հանդես են գալիս որևէ սենսացիոն իրադարձությունից հետո:
ԽՍՀՄ և Ռուսաստանի էստրադայի աստղ Էդիտա Պյեխան եթեր դուրս եկավ հաղորդման վերջին՝ 3-րդ փուլում:
Հաղորդավարը ողջունելով Էդիտա Պյեխային, ասաց, որ նրա ելույթը գեյ-ակումբում ցնցել է հանրությանը:
ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհին պատասխանեց, որ չի ափսոսում, քանի որ նրանք էլ են մարդ, ունեն իրենց տեսակետը:
Դահլիճից կարծիք հայտնեցին, որ երգչուհին իր այդ վարքով հիասթափեցնում է շատերին: Հակադարձելով, Պյեխան հայտարարեց, որ ոչ ոք իրավունք չունի վիրավորել այլ սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց: Եվ եթե նրանք տարբերվում են ուրիշներից, ապա դա դեռ ոչինչ չի նշանակում:
Պյեխան խոստովանել է, որ գեյ-ակումբում ձեռք է բերել շատ երկրպագուներ:
Ամբողջությամբ՝ mirnov.ru