Տղերք, դուք այլևս ՀՀ կառավարությունն եք, բոլորի կառավարությունը, ցավոք նույնիսկ իմ. Դուրս եկեք էդ հեղափոխական կուռաժից»
Advertisement 1000 x 90

Տղերք, դուք այլևս ՀՀ կառավարությունն եք, բոլորի կառավարությունը, ցավոք նույնիսկ իմ. Դուրս եկեք էդ հեղափոխական կուռաժից»

Արեն Ապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի բան էլ գրեմ երեկվա միտինգի մասին ու ֆսյո:

Շատ սխալ էր բեմի վրա տեղավորել միայն Նիկոլի թիմի անդամներին, այսինքն՝ կառավարության ՔՊ անդամներին միայն: Նիկոլը դրանով ամենասկզբից քաղաքական երանգ տվեց հավաքին և խոստացված կառավարության հաշվետվության տեղը (որը տեղի չունեցավ) դարձավ ՔՊ հավաք, ինչը այդպես չեր հայտարարվել: Ո՞ւր էին կառավարության ոչ ՔՊ-ական անդամները: Թե՞ նրանք հաջողություններ չեն ունեցել: Ես այդ նախարարներին առաջադրած կուսակցությունների տեղը լուրջ կմտահոգվեի այս հարցով: Էլ չեմ ասում, որ Նիկոլը բեմից բացեբաց և շատ անհարգալից արտահայտվեց կոալիցիանների հասցեին:

Տղերք, դուք այլևս Հայաստանի կառավարությունն եք, բոլորի կառավարությունը, ցավոք նույնիսկ իմ: Դուրս եկեք էդ հեղափոխական կուռաժից: Կառավարությունը չպետք է զբաղվի փողոցային քաղաքականությամբ: Ես նույնիսկ կարգել էի դա անել: Հայկ Մարությանին բացահայտ աջակցություն ցուցաբերելը բեմից, նույնպես դրա նշան է: Նախընտրական քարոզարշավը դեռ չի սկսել, հարգելիներ»:



Նման նյութեր