
Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.«Քանի որ Նիկոլ Փաշինյանը երեկվա հանրահավաքում «հեղափոխական Հանրապետության հրապարակը» հռչակեց երկրի բարձրագույն և միակ իշխանություն, պատկերացրեք այսպիսի իրավիճակ:
Հանրապետության հրապարակում հանրահավաք են հրավիրում Բարգավաճը, Դաշնակցությունը, Հանրապետականը, իրենց միացած օլիգարխ տղերքը, որոնք հաստատապես այդքանով կհավաքեն երեկվանից ոչ պակաս մարդ ու ասում են՝ դե քանի որ «Հայաստանի Հանրապետությունում հիմա հաստատվել է մի իրավական կառավարման համակարգ, որը պատմագիտության մեջ ընդունված է անվանել ուղիղ ժողովրդական կառավարում, ուղիղ ժողովրդաիշխանություն», ուրեմն հիմա էլ մենք ենք ժողովրդաիշխանություն: Դե մնացած զարգացումները դրանից հետո թողնում եմ ձեր ֆանտազիային…»:
https://www.facebook.com/argishti.kiviryan/posts/2037944879569512?__xts__[0]=68.ARD7i88TMSflQdwqPbrQ75iwiC6sXQBNp0cDf9XnuXdhlz4TwLWoCTqowb4wnu4kX_SAM_oyZDqzidrUO2mtkjpztaWdndFGPbz7onYwGxJ8qpFH-En6u7v5cjk1rM1LA1PsksCavt2w&__tn__=-R