Եթե անգամ հեղափոխականները երեկ հրապարակում 100 000 էին կամ կես միլիոն, ապա դա դեռ հայ ժողովուրդը չէ. քաղաքագետ
Advertisement 1000 x 90

Եթե անգամ հեղափոխականները երեկ հրապարակում 100 000 էին կամ կես միլիոն, ապա դա դեռ հայ ժողովուրդը չէ. քաղաքագետ

Քաղաքագետ Արծրուն Պեպանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՌԵԱԼ ՀԱՇՎԱՐԿ

Լոռի այսպիսի ուրախ պատում կա:
Երկու գյուղ թշնամի են լինում: Մի գյուղում թնդանթի արկ են ճարում, մտցնում վառարանի մեջ, ծխնելույզը ուղղում դեպի հակառակորդ գյուղը և կրակը վառում: Արկը պայթում է, տունն ավերում:
– Պահ,- կանչում են գյուղացիք,- եթե այստեղ այսպիսի ավեր արեց, բա ինչ սոսկալի ավեր կլինի արած հակառակորդ գյուղում:

Ինչու հիշեցի սա:

Հանրահավաքից հետո հանդիպում եմ ինքնավստահ գրառումների, թե հանրահավաքը վերջնականապես ջախջախեց հակառակորդին:

Հանրահավաքն ընդամենը հեղափոխականներին ի ցույց դրեց իրենց կողմնակիցների թիվը, իսկ հակառակորդի տարածքում հանրահավաքը ոչ մի ավեր չի արել. նրանք, ովքեր դեմ էին, դեմ էլ մնացել են, քանի որ պատճառներ են ունեցել: Եթե անգամ հեղափոխականները հրապարակում 100 000 էին (ասում են՝ հրապարակը մաքսիմում այդքան մարդ կարող է տեղավորել), կամ 200 000, 300 000 կամ կես միլիոն, ապա դա դեռ հայ ժողովուրդը չէ: Եվ հակառակորդը հանգիստ կարող է մի այդքան հետևորդ էլ ինքն ունենալ՝ օգտվելով հեղափոխականների վրիպումներից:
Այնպես որ, դափնիների վրա քնելը կարող է կործանարար լինել»:



Նման նյութեր