Advertisement 1000 x 90

Փորձագետը պատմել է Մեգան Մարքլի տարօրինակ սովորության մասին

Մարմնի լեզվի փորձագետ Ջուդի Ջեյմսը հարցազրույցում պատմել է, որ Մեգան Մարքլը հաճախ է ձեռքերը գրպաններում դնում՝ հանրության առաջ։ Ջեյմսի խոսքերով՝ այդպիսով Մարքլը ցույց է տալիս, որ ցանկանում է թաքնվել և մինիմումի հասցնել հանրության հետ իր հանդիպումները։

«Այդ շատ տարածված ժեստի դասական պատճառը նրանում է, որ այն ազդարարում է թաքնվելու ենթագիտակցական ցանկության մասին, հատկապես, երբ ձեռքերը խորն են մտցված գրպանների մեջ»,- բացատրել է փորձագետը։

Մեգանի սովորությունը նաև ավելի պարզ բացատրություն ունի. մի ձեռքում պայուսակ կամ քլաչ բռնելու դեպքում, մյուս՝ ազատ ձեռքը նա դնում է գրպանը, որպեսզի անշնորհք չերևա նկարում։ «Դա նույնպես օգնում է լուծել խնդիրը, որը ունեն մեզանից շատերը. մենք չենք իմանում, ինչ անենք ձեռքերի հետ, երբ մարդիկ մեզ են նայում»,- հավելել է փորձագետը։

1in.am