Օգոստոսի 19-ին, ժամը 18:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-1 ավտոճանապարհի Աշտարակ-Երևան հատվածի 4-րդ կմ-ին «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Ա., 1993թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթյա արգելապատնեշին. վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևորներ՝ Վ. Հ.-ն (1975թ.), Ս. Ե.-ն (ծնվ.1987թ.) և Մ. Ս.-ն (1983թ.) տեղափոխվել են Աշտարակի ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և վարորդի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: