Հետաքրքիր փաստեր՝ Չինաստանի տնտեսության մասին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հետաքրքիր փաստեր՝ Չինաստանի տնտեսության մասին

Չինաստանի ընդհանուր մակերեսը 9 596 960 քկմ է: Չինաստանը 3-րդ խոշորագույն երկիրն է աշխարհում: Շանհայը և Պեկինը երկու խոշորագույն խիտ բնակեցված քաղաքներն են աշխարհում:

Չինաստանի տնտեսությունը աճում է 7 անգամ ավելի արագ, քան ԱՄՆ-ի տնտեսությունը աճել է վերջին տասնամյակում (316%՝ 43%-ի դիմաց):

Մեկ անձին բաժին ընկնող ՀՆԱ-ի ծավալով Չինաստանն աշխարհում զբաղեցնում է 91-րդ տեղը, որն ավելի ցածր է, քան Բոսնիան և Հերցեգովինան:

Չինաստանը երրորդ խոշորագույն էներգիա արտադրողն է երկիրն աշխարհում, ԱՄՆ-ից և Ռուսաստանից հետո:

Չինաստանում վարձու աշխատողը ստանում է ժամում միջին 0.78 դոլար։

Եթե միջին վիճակագրական չինացին որոշի ծախսել իր ամբողջ տարեկան եկամուտը, նա կարող է գնել միայն 10 քառակուսի ֆուտ բնակելի անշարժ գույք Պեկինում:

200 միլիոն քաղաքացիներ ապրում են օրական 1 դոլարից քիչ եկամտով։ Աղքատության գիծը Չինաստանում օրական 1.25 դոլարն է։

Չինաստանում ավելի շատ խոզ կա, քան խոզաբուծությամբ զբաղվող 43 այլ երկրներում միասին վերցրած:

Մինչ 2025 թվականը Չինաստանը կկառուցի բավականին մեծ թվով երկնաքերեր, որոնք կլրացնեն Նյու-Յորքի չափի 10 քաղաքներ:

Չինաստանում կա ավելի քան 20 քաղաք՝ մեկ միլիոնից ավելի բնակչությամբ։

Չինաստանում 64 մլն դատարկ տներ կան, այդ թվում՝ ամբողջական լքված քաղաքներ:

Աշխարհի ամենամեծ առևտրի կենտրոնը աշխարհում գտնվում է Չինաստանում, սակայն այն 99%-ով դատարկ է՝ սկսած 2005 թվականից:

Եթե Չինաստանի բոլոր բնակիչները անցնեն ձեր կողքով մեկ շարքով և ձեռքով բարևեն, ապա մարդկանց հոսքը երբեք չի դադարի՝ բնակչության արագ աճի շնորհիվ։

Չինաստանի բնակչությունն ամեն տարի օգտագործում է 74 մլրդ զույգ ուտելու փայտիկներ։ Դրանք պատրաստելու համար օգտագործվում է մոտ 25 միլիոն ծառ։



Նման նյութեր