Ryanair ավիաընկերության չվերթերից մեկի ժամանակ գինովցած տղամարդը կռիվ է սարքել ինքնաթիռում:
Իրավիճակն այնքանով է ծիծաղելի եղել, որ նա «Փիթեր Փեն» մուլտֆիլմի փերիի հագուստով է եղել։ Այս մասին հաղորդել է The Sun պարբերականը։
Միջադեպը տեղի է ունեցել Սթանսթեդ–Կրակով չվերթի ժամանակ։
Ուղևորներից մեկը պատմել է տեղի ունեցածի մասին.
«Մեր չվերթը հետաձգվեց փերիի շորեր հագած տղամարդու պատճառով, որը բոլոր ուղևորներին սպառնում էր մորթել։ Ավելի ուշ ժամանեցին ոստիկանները և տղամարդուն կարգի հրավիրեցին»,- պատմել է ականատեսը։